Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ չշահագործվող փայտյա տնակում

analitik.am

Նոյեմբերի 26-ին, ժամը 16:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի կենտրոնական գերեզմանատան սկզբնամասում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:33-ին, մարվել՝ 18:00-ին: Այրվել են մոտ 8000 քմ խոտածածկույթ և չշահագործվող փայտյա տնակից (18 քմ) մոտ 5 քմ հատված:

Նույն շարքից