Հասարակություն Սպորտ 

Հայ-վրացական գրկախառնությու՞ն, թե՞ պայքար. զավեշտալի լուսանկարը տարակարծությունների առիթ է դարձել

analitik.am

Ռուսական ֆուտբոլային պրեմիեր լիգայի սոցէջում լուսանկար է հրապարակվել «Ուրալ»-«Սպարտակ» խաղից, որը կայացել է կիրակի օրը Եկատերինբուրգում:

Լուսանկարում իրար գրկախառնված են երկու թիմերի կենտրոնական պաշտպանները՝ հայազգի Վարազդատ Արոյանը («Ուրալ»)  և վրացի Գեորգի Ջիկիան (սպիտակ մարզաշապիկով):

Արոյանը և Ջիկիան տարվել են «Սպարտակի» կողմից անկյունային հարվածով, և Արոյանը փորձում է հետ պահել Ջիկիային, որ վերջինս չգրավի «Ուրալի» դարպասը:

Ֆուտբոլասերները շատ են հավանել լուսանկարը՝ տարբեր զավեշտալի մեկնաբանությունների արժանացնելով այն, որոնցից է. «Արոյան և Ջիկիա-Միմինո»:

Նույն շարքից