Հասարակություն 

Հայը դարձել է Ռուսաստանում «Կարծիքների առաջատար» մրցանակի դափնեկիր

ՌԴ Պետդումային կից խորհուրդի փորձագետ Վադիմ Մանուկյանը դարձել է «Կարծիքների առաջատար-2019» մրցանակի դափնեկիր:

Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում: Վադիմ Մանուկյանն արժանացել է «21-րդ դարի առաջատարներ-տարվա բլոգեր» կոչմանը:

«Ես հայտնվել էի նույն  սեղանի շուրջ  աստղագիտության գուրու Պավել Գլոբոյի, երաժիշտ Վլադիմիր Պրեսնյակովի և դերասանուհի Եվա Ավեևայի հետ: Ինձ հաճելի էր, որ մենք բոլորս համակարծիք էինք: Իմ սեղանակիցները պատմեցին, որ հետևում են իմ ռեպորտաժներին, իսկ Պրեսնյակովը խոստովանեց, որ Լուրերի դաշնային գործակալությունում իմ նյութերից ոչ մեկը բաց չի թողնում: Բոլորն ինձ հաղթանակ մաղթեցին, և ահա այն եկավ» , - պատմել է Մանուկյանը մրցանակաբաշխության մասին ԼԴԳ-ում:

Նույն շարքից