Հասարակություն Պատահարներ 

Կալիֆորնիայի հարավում տարհանվել է ավելի քան 6 հազար մարդ

analitik.am

Associated Press գործակալությունը հայտնում է, որ Կալիֆորնիայի հարավային մասում գտնվող Սանտա-Բարբարա քաղաքից ոչ շատ հեռու բռնկված անտառային հրդեհի հետևանքով տարհանվել է 6,3 հազար բնակիչ:

Հայտնի է, որ հրդեհը գրավել է 16 ք/մ տարածություն: Կրակը հետզհետե տարածվում է Սանտա-Բարբարայի ուղղությամբ: Քաղաքի բնակչությունը կազմում է 92 հազար: Վտանգի տակ են գտնվում մոտ 2,4 հազար տուն և տարաբնույթ շինություններ: Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու գործում ներգրավված է ավելի քան 600 հրշեջ:

Նույն շարքից