Հասարակություն 

Անհայտ անձինք քարեր են նետել հունական ուղղափառ եկեղեցու վրա

Անհայտ անձինք քարեր և շշեր են նետել Պիրեյի Հելլենիստական ուղղափառ եկեղեցու ճակատային մասի ուղղությամբ: Այս մասին հայտնել է հունական  Romfea գործակալությունը:

Մասնավորապես վնասվել է եկեղեցու շինության ճակատային մասը ծածկող Հիսուս Քրիստոսի նկարի ապակին: Դեպքի վայր է մեկնել ոստիկանությունը:

Սերաֆիմ եպիսկոպոսը հայտարարել է, որ ցավում է չարագործ անձանց համար, որոնք այդ կերպ հարձակում են գործել սուրբ հավատի վրա. «Ես աղոթում եմ նրանց ապաշխարության և փրկության համար»:

Նույն շարքից