Բաղդադում պայթյունների հետևանքով զոհվել է 6 մարդ: Կա 15 տուժած: Այս մասնի հայտնել է Al Sumaria հեռուստաալիքը:
Ըստ տեղեկությունների՝ Իրաքի մայրաքաղաքում առնվազն 3 պայթյուն է որոտացել:
Ինչպես հաղորդել են Իրաքի ուժային կառուցները, պայթյունները ինքնաշեն պայթուցիկ սարքերի կիրառման հետևանքով են եղել: Պայթյունները տեղի են ունեցել Բաղդադի տարբեր շրջաններում ժամանակային ոչ մեծ տարբերությամբ և միմյանց հաջորդող հերթականությամբ: