Հասարակություն 

Շունը վարել է տիրոջ մեքենան

Ամերիկյան Սլայդել քաղաքում չիհուահուա ցեղատեսակի շունը վարել է տիրոջ մեքենան, երբ վերջինս կանգնեցրել է այն բենզալցակայանի մոտ:

Երբ տերը դուրս է եկել մեքենայից՝ բենզինի համար վճարելու, մեքենայի մեջ մնացած շունը դիպել է արգելակին, և մեքենան սկսել է շարժվել կածանով:

Մեքենան հատել է 4 գիծ և պատահաբար կանգնել մեկ ուրիշ բենզալցակայանի մոտ:

Մեքենայի տերը թեթև վնասվածքներ է ստացել, երբ փորձել է կանգնեցնել մեքենան: Միջադեպի արդյունքում ոչ մի տրանսպորտային միջոց չի տուժել:

Նույն շարքից