Հասարակություն 

Հայկ Մարությանը մասնակի ամնեզիա ունի՝ հիշողության կորուստ

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետ Հայկ Մարությանը, պարզվում է, մասնակի ամնեզիա ունի՝ հիշողության կորուստ, մասամբ էլ՝ չի հետևում երկրում տեղի ունեցող իրադարձություններին։ Երեկ նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ չի հիշում, թե ովքեր են աղբահանության հիմնարկին 20 «ԿամԱԶ» նվիրողները։

Հետո ասել է, որ չի նայել «Հուզանք ու զանգ» ներկայացումը՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ՝ քաղաքում չի եղել և կարծիք հայտնել չի կարող։ Լավ է, որ մեր իշխանավորները հմտացել են խոսելու և ոչինչ չասելու ժանրում, բայց դա կարող է ոմանց մոտ նաև տպավորություն ստեղծել, թե նրանք անտեղյակ են, անտարբեր և սուտասան»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից