Քաղաքականություն 

ՀՀ կառավարության աշխատակազմը պետք է հետամուտ լինի, որ այս հարցով իրավապահ մարմինները զբաղվեն

analitik.am

Անալիտիկ կենտրոնի հիմնադիր Անի Հովհաննիսյանը գրում է իր ՖԲ էջում.


Տիգրան Աբրահամյանը, ինչպես նաև Գոհար Պողոսյանը հերքել են այն, որ Զառա Մինասյան անունով մոդելն աշխատում է կառավարության աշխատակազմում:


Եթե իրականում Զառան չի աշխատում ՀՀ կառավարության աշխատակազմում, ապա օրենքում գոյություն ունի Ինքնիրավչություն հասկացություն:


Ինքնիրավչությունը՝ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելն է, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին կամ խոշոր վնաս՝ պետական կամ հասարակական շահերին: Ի՞նչ է սա նշանակում. անձը իրականացնում է իր իրական կամ ենթադրյալ իրավունքները, սակայն օրենքով չնախատեսված, օրենքին հակասող միջոցներով (ինքնագլուխ):


Եթե Զառան չի աշխատում ՀՀ կառավարության աշխատակազմում և ստում է հրապարակավ, ապա գուցե նա մարդկանց ստել է, որ գնումների վարչությունից է և գումարներ է վերցրե՞լ:


Զառա Մինասյանը՝

1. իր ՖԲ էջում նշել է, որ աշխատում է ՀՀ կառավարության աշխատակազմում

2. իր հարցազրույցում ասել է, որ ինքը վարչապետին չի էլ տեսնում, քանի որ տարբեր մասնաշենքերում են նստում:

3.Զառան մանրամասն նկարագրել է, թե ինչով է զբաղվում կառավարության աշխատակազմում:


Եթե Զառա անունով մոդելն իրոք չի աշխատում ՀՀ կառավարության աշխատակազմում և սուտ է խոսում, ապա ՀՀ կառավարության աշխատակազմը պետք է հետամուտ լինի, որ այս հարցով իրավապահ մարմինները զբաղվեն:


Հ.Գ. Ի սեր Աստծո, տղամարդուն սազական չէ սեփական մեղքը բարդել թեկուզ կատվաքայլ կնոջ վրա: www.analitik.am կայքն էլ երևի ՛՛կատվաքայլ գեղեցկուհի՛՛ մրցույթի կազմակերպիչ իսպանացիներն են կոտրում:

Նույն շարքից