Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին Ուկրաինային մեղադրել է պատերազմ հրահրելու մեջ և համեմատել 1993-ին Բեռլինի հետ։ Համապատասխան հայտարարությունը քաղաքական գործիչը կատարել է թվիթերյան իր էջում։
Նա ավելացրել է, որ Ուկրաինան խելագարվել է և վարակում է Միացյալ Նահանգներին, մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին արդեն զայրացնում է ուկրաինական կողմի հետ կապված մեղադրանքները․ «Ռուսաստանը չի կարող հանդուրժել նման քաղաքականությունը: Եթե Ուկրաինան կանգ չառնի, մենք ստիպված կլինենք ոչնչացնել նրան»,-ասել է Ժիրինովսկին: