Տամբովի կենտրոնում Nissan Qashqai-ը բախվել է Lada Priora-ին և դուրս թռել մայթին, որտեղ մարդիկ են եղել։ Արդյունքում նրանցից մեկը մահացել է։ Այս մասին հայտնում է Լայֆը։
Ըստ տեղեկությունների՝ մահացածը կին է, հինգ մարդ գտնվում է ծանր վիճակում, ևս երկուսը բուժզննումից հետո դուրս են գրվել։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի վայրից տեսանյութը հրապարակել է Go68.ru լրատվական պորտալը:
Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ գլխավոր տնօրենի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Սովետսկի և Աստրախանի փողոցների խաչմերուկում։
Մամուլի ծառայության հաղորդմամբ, արդյունքում տուժել է 6 մարդ, նրանցից մեկը ստացել է միջին ծանրության վնասվածք: Իրավապահներն ուսումնասիրում են տեսախցիկների ֆիքսած տեսագրությունները։ Դեպքի պատճառները պարզվում են: