Քաղաքական 

ՌԴ-ն չի պատասխանել Վրաստանի կառուցողական քայլերին. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին  հայտարարել է, որ Վրաստանի կառուցողական քայլերին, որոնք ուղղված են եղել Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությունը նվազեցմանը, Մոսկվայի կողմից պատասխան քայլեր չեն եղել: Ինչպես գրում է Newsgeorgia-ն, Ղարիբաշվիլին նման հայտարարություն է արել Ռիգայում անցկացվող «Եվրոպայի զարգացման տարի» համաժողովում:

 

Իր ելույթում վարչապետն ուշադրություն է հրավիրել նաև Վրաստանի հաջողությունների վրա` ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, թափանցիկ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի և եվրաինտեգրման գործընթացների առումով:

Նույն շարքից