«Իրավունք» թերթը գրում է. «Իջևանում համայնքապետի ընտրությունները լինելու են ոչ թե դեկտեմբերի վերջին, այլ մարտի սկզբին: Այս մասին տեղեկացանք տեղի մեր աղբյուրներից:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ուշացման պատճառն այն է, որ տեղի է ունենալու համայնքների խոշորացում, և Իջևանին են միանալու մի քանի համայնքներ:
Իսկ մինչ այդ, ներկայիս համայնքապետի պաշտոնակատարը՝ վարչապետի սանիկ Ղալումյանը, փորձում է ամեն բան անել տեղացիների, ինչպես մեր աղբյուրն է ասում՝ «սիրտը շահելու համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում