Հասարակություն Բարի օր 

Հրդեհ՝ դպրոցում. Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբը

Նոյեմբերի 27-ին, ժամը 21:18-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորաբակ գյուղի դպրոցում: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորաբակ գյուղի 3-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող միջնակարգ դպրոցի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժանը 05:19-ին:

Նույն շարքից