Միջազգային Քաղաքականություն 

Չեխիայի նախագահը մեկնաբանել է Բանդերայի պաշտպանների մոլագար հայտարաությունները

analitik.am

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը» Չեխիայի նախագահ Միլոշ Զեմենը պատասխանել է Ուկրաինական ազգայնականների իր հասցեին արված քննադատություններին:

Մասնավորապես նա կասկածի տակ էր դրել որոշ պատմաբանների Ստեպան Բանդերային տրվող գնահատականները:

Միլոշ Զեմենը ազգայնականների հիշեցրել էր, որ Ստեպան Բանդերան ժամանակին կոչ էր արել սպանել 16-60 տարեկան հասակի բոլոր լեհերին՝ ավելացնելով, որ ինքը այլեւս չի ցանկանում նման հանցագործին փառաբանողներին ընդհանրապես ճանաչել:

 

Այնուհեւտեւ նա հիշեցրել է, որ Բանդերան ցանկանում էր Ուկրաինայում ստեղծել ֆաշիստական մարիոնետային պետություն:

Անրադառնալով ներկա իրավիճակին, նա շեշտել էր, որ Յուշենկոյի կառավարման տարիներին Ստեպան Բանդերային ու Ռոման Շուխեւիչին հռչակել էին երկրի ազգային հերոսներ, ուստի չի կարող շնորհավորել ուկրաինացիներին նման հերոսներ ունենալու առիթով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չեխիայի նախագահը դատապարտել էր ազգայնականների կողմից Ստեպան Բանդերայի106-ամյակի կապակցությամբ Կիեւում անցկացրած ջահերով երթը:

 

 

Նույն շարքից