Քաղաքական Միջազգային 

Հռոմի Պապը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն օրինակելի է անվանել

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցած բանակցությունները, որոնք ավարտվել են պահվող անձանց փոխանակմամբ հաջողված օրինակ է։ Այս մասին հայտարարել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա հստակեցրել է, որ Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները ոչ թե զենքի, այլ իրենց քաղաքացիների փոխանակման մասին են եղել․ «Եվ սա լավ օրինակ է այն մասին, թե ինչպես են կողմերը քայլ առ քայլ շարժվում դեպի խաղաղություն»,-ասել է նա։

Գործակալության ունեցած տվյալների համաձայն՝ նա նաև դրական ազդանշան է համարել Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրինագծի քննարկման նախապատրաստումը։

Նույն շարքից