Ռուսաստանի ՆԳՆ-ն հայտնել է, թե որ հանցագործությունների թիվն է ավելանում Ամանորի նախօրեին: Վիճակագրությունը ներկայացրել է News.ru-ն:
Երկար արձակուրդների նախօրեին ավելի հաճախակի են դառնում բնակարաններից, բանկոմատներից և վճարային տերմինալներից գողությունների դեպքերը: Գողությունների թիվն աճում է հատկապես ինկասատորների, փոստատարների, ինչպես նաև ոսկերչական խանութների, գրավատների և մանրածախ առևտրի այլ խանութներում:
Հիշեցնենք, որ 2020 թվականի սկզբին ռուսաստանցիները կունենան 8 օր արձակուրդ, մինչդեռ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը կլինի աշխատանքային օր: Այժմ երկրում ակտիվ քննարկվում է դեկտեմբերի 31-ը ոչ աշխատանքային օր դարձնելու հարցը։