Չեխիայում հայտարարել են, որ Ռուսաստանն ագրեսիվ հետախուզական գործողություններ է իրականացնում իր տարածքում։ Այս մասին ասված է Չեխիայի անվտանգության և տեղեկատվական ծառայության զեկույցում, փոխանցում է Լայֆը։
«Հիմք ընդունելով մեր տարածքում գործող բոլոր հետախուզական ծառայությունների գործունեության վերաբերյալ հավաքված տեղեկությունները, հաստատվել է, որ Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հատուկ ծառայություններն իրականացնում են ամենաակտիվ և միևնույն ժամանակ ագրեսիվ գործողությունները»,-ասված է զեկույցում։
Մեկ տարի առաջ Չեխիայի ԱԳ նախարարը Ռուսաստանին անվանել էր սպառնալիք Եվրամիության համար։