Ուկրաինական Ժիտոմիրում վաճառքի են հանվել Վլադիմիր Զելենսկիի արտահայտությունների մակագրությամբ գուլպաներ։ Այս մասին հայտնում է Страна.ua-ն։
Գուլպաների վրա տպված է շատերի կողմից տպավորված արտահայտություննները. «Ես լոխ չեմ» և «Դո՛ւրս եկ այստեղից, խուլիգան», որոնք Ուկրաինայի նախագահն ասել է Բորիսպոլ քաղաքային խորհրդի քարտուղար Յարոսլավ Գոդունկին:
Հաղորդվում է, որ գուլպաները պատրաստել է տեղի արտադրողներից մեկը։ Դեռևս նմուշառվել է կանաչ գույնի 50 զույգ: Ինչպես պարզվել է, նրանք մոտ մեկ ամիս է, ինչ գուլպաները վաճառքի են հանել և պատրաստ են պատվիրել երկրորդ խմբաքանակը հենց վաճառվի առաջինը։