Երեկ՝ նոյեմբերի 26-ին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ ընտրված Էդգար Շաթիրյանը հրաժարական ներկայացրեց: Նրա թեկնածությունն առաջադրել էր Իմ քայլը խմբակցությունը:
Լրագրողների հետ զրույցում այսօր Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ Շաթիրյանն իրենց տեղյակ չի պահել հրաժարականի մասին. «Ես ցավում եմ, որ ԿԿՀ-ում իր մասնագիտական որակներն իրացնելու և կոռուպցիայի կանախարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկելու համար պարոն Շաթիրյանին կաշկանդող հանգամանքներ են եղել։ Կարծում եմ, որ խորհրդարանի կողմից տրված մանդատը պետք է որ բավարար վստահություն և անկաշկանդվածություն հաղորդեր նրան աշխատելու համար»:
Մակունցը չի փորձել կապ հաստատել Շաթիրյանի հետ: