Թաիչժոու քաղաքի բնակչուհին 7 տարի ընկերությունից հետո վրեժ է լուծել ընկերոջից իր հետ չամուսնանալու համար՝ ներկելով նրա Hyundai Creta ավտոմեքենան։ Ուղերձում աղջիկը գրել է իր կոտրված սրտի և վատնված տարիների մասին: Ականատեսները լուսանկարել են ավտոմեքենան, ինչից հետո այն տարածվել է չինական Weibo սոցիալական ցանցում։

«Մարդը, ում ես սիրել եմ ամենից շատ։ Ես հեռանում եմ։ 7 հիասթափության տարիներ»,-գրված է եղել ավտոմեքենայի վրա։
Տղան պարզաբանել է, որ ավտոմեքենայի վրա իսկապես գրել է իր սիրելի աղջիկը, ում հետ նա ցանկացել է ամուսնանալ 7 տարի ընկերությունից հետո, սակայն չի կարողացել ըստ ավանդույթի վճարել այն գումարը, որը սովորաբար տրվում է հարսնացուի ընտանիքին։ Արդյունքում՝ հիասթափված աղջիկը որոշել է խզել հարաբերությունները։
«Դուք բոլորդ ծաղրում եք ինձ նրա կյանքի 7 տարիները վատնելու համար, սակայն ուզում եմ հարցնել՝ մի՞թե տղամարդկանց ժամանակը նույնքան թանկ չէ: Միակ մարդը, ում ես մեղադրում եմ, ինքս եմ, քանի որ չեմ կարողացել նրա հետ ամուսնանալ: Յուղ լցրեք կրակի վրա, ընկերներ»,-գրել է տղան։