Իմ քայլի պատգամավոր Թագուհի Ղազարյանը չի բացառել, որ Ստամբուլյան կոնվենցիան կարող է այդպես էլ չհայտնվել խորհրդարանի օրակարգում:
Լրագրողների հետ զրույցում Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ նշյալ փաստաթուղթը ոչ երեկ, ոչ էլ այսօր խորհրդարանի օրակարգում չկա. «Ես որևէ կերպ չեմ պատրաստվում անդրադառնալ մի փաստաթղթի, որը դեռ չի հայտնվել ԱԺ-ում»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ հանրային ճնշումն իր գործն արեց:
Նշենք, որ կոնվենցիայի վավերացման դեմ մի շարք ակցիաներ տեղի ունեցան, իրականացվեցին ստորագրահավաքներ, և կա տեսակետ, որ իշխանությունները հենց հանրության ճնշման ներքո են որոշել ետքայլ անել: