Քաղաքականություն 

Պաղեստինի նախագահը մտադիր է մասնակցել փարիզյան երթին

analitik.am

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը մտադիր է մասնակցել Փարիզում կայանալիք երթին, որը նվիրված է օրեր առաջ այդ  քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին: Այս մասին հաղորդում է  «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով արևմտյան լրատվամիջոցներին:

 

Հունվարի 7-ին անհայտ անձինք ինքնաձիգով և նռնակով ներխուժել էին փարիզյան Charlie Hebdo երգիծական պարբերականի գրասենյակ և սպանել 12 մարդու։

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ չի մասնակցելու երթին: Այս երթին իրենց մասնակցությունն են հաստատել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Երթը պլանավորված է այսօր:

Նույն շարքից