Հասարակություն 

Ազնվորեն ասեք, որ դասադուլ չէ, ուղղակի դասի չեք գնում. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը հանդիպեց ուսանողների հետ

Ինչպես արդեն հայտնել ենք, ԵՊՀ մի խումբ ուսանողներ ակցիա են անում համալսարանի կենտրոնական մասնաշենքում՝ հանդիպում պահանջելով ռեկտորի պաշտոնակատարի հետ, ով մերժել էր ուսանողների հետ հանդիպումը:

Քիչ առաջ ռեկտորի պաշտոնակատարն ամեն դեպքում հանդիպեց ուսանողների հետ՝ հայտարարելով, որ ուսանողների նամակին պատասխանել է:

Ուսանողները հայտարարեցին, որ պատասխանն իրենց չի բավարարել, դրա համար ուզում են հանդիպել:

Ռեկտորը նշեց, որ իր պատասխանում ամեն ինչ հստակ գրված է:

Ուսանողներից Գլուլումյանը հայտնեց, որ ուզում են քննարկել հարցը, քանի որ իրենց էլ դասադուլները ձեռնտու չեն:

«Ազնվորեն ասեք, որ սա դասադուլ չէ, դասի չնտսել է»,-հայտարարեց ռեկտորի պաշտոնակատարը:

Ուսանողը չհամաձայնվեց:

«Դասադուլը կամ գործադուլը պետք է ուղղված լինի աշխատնքային կամ ուսման պայմանների բարելավմանը և այլն: Բայց ձեր պահանջը քաղաքական է, ուղղված է ԱԺ-ին»,-ասաց ռեկտորը:

Ակցիայի մասնակից ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանն իր հերթին հայտնեց, թե ուսանողները ցանկանում են, որ Հայոց լեզվին և Պատմությանը վերաբերող սպասվելիք փոփոխությունների հարցերը քննարկվեն ԵՊՀ գիտխորհրդում, որպեսզի դժգոհ երիտասարդները իմանան բուհի դիրքորոշումը. «Պարոն Գևորգյան, ակցիան որևէ մեկի դեմ չէ: Այն նպատակ է հետապնդում թեման համասլարանում քննարկման առարկա դարձնել: Մեր պահանջը քաղաքական չէ ու ԱԺ-ին ուղղված չէ: Մենք նույնիսկ «պահանջ» բառը չենք օգտագործում, մենք ուղղակի խնդրում ենք ԵՊՀ-ում քննարկել հարցը»:

Ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հայտարարեց, որ օրենքն ընդունում կամ չի ընդունում ԱԺ-ն. «Երբ գիտխորհրդում քննարկվում էր օրենքի նախագիծն ու խոսվեց երկու առարկաների մասին, եղավ հարցը չքննարկելու առաջարկ, քանի որ ընդհանուր հայտարարի գալ չէր լինի: Դրանից հետո բոլորին հնարավորություն է տրվել արտահայտել սեփական կարծիքը»:

Ռեկտորի խոսքերով, ամեն օր ուսանողների խմբերը կարող են ինչ-որ հարցով գիտխորհրդի նիստ հրավիրել պահանջել, սակայն այդպես չի լինի:

Նույն շարքից