Հասարակություն 

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը չբացառեց, որ օրենքի ընդունումից հետո որոշ ֆակուլտետներում կարող են Հայոց լեզու չանցնել

Քիչ առաջ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հանդիպեց իր հետ հանդիպում պահանջող ուսանողների հետ: Ուսանողները պահանջում են գիտխորհրդի նիստ հրավիրել և համալսարանում քննարկել Հայոց լեզվի և Պատմության վերաբերյալ հարցը, որոնք քննարկվող նախագծով այլևս պարտադիր ուսուցանվող առարկա չեն դառնալու բուհերում:

Լրագրողների հետ զրույցում Գևորգյանը, ներկայացնելով հարցի վերաբերյալ իր տեսակետը, հայտարարեց, որ ինքն արդեն պատասխանել է այդ հարցերին՝ հորդորելով լրագրողներին նայել ձայնագրությունները. «Իմ դիրքորոշումն այն է, որ բուհում չի կարելի որևէ առարկա օրենքի ուժով պարտադրել որևէ մեկին: Երբ օրենքի ուժով պարտադրում ես, դառնում է թմրած վիճակ, որ միևնույնն է՝ այդ ժամերը լինելու են, պետք չէ փորձել համոզել մարդկանց, որ այս կամ այն առարկան պետք է: Ինչ վերաբերում է Հայոց լեզվին և Պատմությանը, ապա կարծում եմ, որ օրենքի ընդունումից հետո ԵՊՀ ֆակուլտետների մեծամասնությունում այդ առարկաները կշարունակեն անցնել»:

Նույն շարքից