Հասարակություն Բարի օր 

Առանց Վարդանյանների, աշխարհի պատմությունը կարող էր այլ լինել. Պուտինը ցավակցել է Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ Վարդանյանը մահացավ նոյեմբերի 25-ին, 93 տարեկան հասակում:

«Պուտինը ցավակցել է մեր հայտնի հետախույզի մտերիմներին ու ազգականներին: Առանց Գոհար ու Գևորգ Վարդանյանների, մեր աշխարհի պատմությունը կարող էր այլ լինել»,-ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ վերջիններս իրենց մատնահետքն են թողել մարդկության պատմության մեջ:

«Պուտինը լավ ճանաչում էր Վարդանյաններին: Ամուսնու մահվանից հետո տիկին Գոհարը եկել է Պուտինի մոտ, իսկ Պուտինն էլ հյուր է գնացել նրան»,-ասել է Պեսկովը:

Նույն շարքից