Միհրան Հակոբյանն իր էջում գրում է.
«Ատելության կուսակցության պարագլուխները պետք է հասկանան, որ մի իրավիճակում, երբ ամենօրյա ռեժիմով քաղաքական վարկանիշի անկում են ապրում, մի իրավիճակում, երբ ունեն հուսախաբ եղած ժողովուրդ, որն իր իշխանավորի հանդեպ տարրական մարդկային հարգանքն է կորցնում (որպես ստախոսների խմբակ), չի կարելի սրա նմաններին առաջին պլան բերել: Որովհետև սրանց դայլայլոցը հնարավորինս արագացնում է այն գահավիժումը, որն անխուսափելիորեն մոտենում է:
Անկեղծ ասած, սրա նմանները վաղուց այլևս ծիծաղելի չեն: Սրա նմանները ուղղակի մեղք են: Այնուամենայնիվ, կյանքն արդար է: Ասելիք ու անելիք չունեցող, քաղաքական եթիմի կարգավիճակում հայտվածները երկար ճանապարհ անցնելու շանս չունեն: Մի քիչ սպասեք, կհամոզվեք»: