Հասարակություն 

Մոսկվայում տղամարդն ընկել է գնացքի ռելսերի վրա և ողջ մնացել

Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկում գնացքի ժամանումից րոպեներ առաջ տղամարդն ընկել է ռելսերի վրա և փրկվել: Այս մասին «Մոսկվա» գործակալությանը հաղորդել են մետրոյի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունում:

«Տղամարդն ընկել է ժամանող էլեկտրական գնացքի ռելսերի վրա: Ձեռնարկվել են միջոցառումներ նրան դուրս բերելու ուղղությամբ»,-ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ոստիկանները շտապօգնություն է կանչել, և տուժածը տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն շարքից