Հասարակություն 

Ադրբեջանցիներին ֆիզիկական ցավ է պատճառում Արցախի անկախության մասին ցանկացած հիշատակում. Դավիթ Ալավերդյան

Ադրբեջանցիներն ընդհանրապես պատրաստ չեն խոսել Արցախի անկախության մասին: Կարծում եմ, որ նրանց նույնիսկ ֆիզիկական ցավ է պատճառում այդ մասին ցանկացած հիշատակում: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ադրբեջան մեկնած հայ լրագրողներից «Մեդիամաքս» լրատվական գործակալության համահիմնադիր, գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը:

Ալավերդյանի խոսքերով, հարևան երկրի քաղաքացիների պատկերացմամբ իրենք ատավելագույն կարող են Արցախին տալ սեփական ուժերն ունենալու իրավունք, ներդրումներ կկատարեն, դպրոցներ, գործարաններ կկառուցեն. «Իսկ մենք ժպտում էինք, քանի որ այդ ամենն արդեն արվում է Արցախում, կա նաև բանակ, մարդիկ իրենց անվտանգ են զգում ու կարողանում են ազատ շնչել»:

Ալավերդյանը նաև հայտնեց, որ իրենց հետ հանդիպած բոլոր մարդկանց հետ կարծես թե նախապատրաստական աշխատանքներ էին տարվել, նրանք գիտեին, թե որ հարցին ինչպես պետք է պատասխանել:

Նույն շարքից