Քաղաքականություն 

Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը կկայանա մայիսի 21-22-ին

analitik.am

Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը կկայանա այս տարվա մայիսի 21-22-ին: Ինչպես փոխանցում են վրաստանյան լրատվամիջոցները, այս մասին  հայտարարել  է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով հունվարի 9-10-ը Լատվիա կատարած իր այցի արդյունքները:


Նա ասել է, որ իրենք ունեն Լատվիայի կառավարության լիակատար աջակցությունը:


Վրաստանը հույս ունի, որ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում  որոշում կընդունվի ԵՄ-ի հետ Վրաստանի առանց արտոնագրային ռեժիմի վերաբերյալ: Այս տարի Լատվիան ընտրվել է ԵՄ խորհրդի նախագահող երկիր: 


Հիշեցնենք, որ  Վրաստանը 2014թ. հունիսի 27-ին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր էր ստորագրել:

Նույն շարքից