Մեծ Բրիտանիայի ցամաքային ուժերը չեն կարողանա դիմակայել Ռուսաստանին՝ զինված հակամարտության դեպքում: Այս մասին հաղորդում է «Би-би-си»-ն՝ հղում անելով ռազմական փորձագետների կողմից հրապարակված զեկույցին։
Փորձագետները եզրակացրել են, որ բրիտանացիների մոտ զինամթերքի, հրետանային զենքի և տրանսպորտային միջոցների «կրիտիկական պակաս կա»: Բրիտանական բանակի արդիականացումը «հրատապ և կարևոր առաջնահերթություն է»,-ասվում է զեկույցում:
Նշվում է նաև, որ բրիտանական բանակի ընդհանուր թիվը նվազում է իններորդ տարին անընդմեջ, և Պաշտպանության նախարարության բյուջեում կարող է ձևավորվել յոթ միլիարդ ֆունտի ճեղքվածք:
Երկրի Պաշտպանության նախարարությունը չի համաձայնել հրատարակության կողմից հրապարակված գնահատականի հետ և հայտարարել, որ Մեծ Բրիտանիան ի վիճակի է դիմակայել Ռուսաստանի կողմից սպառնալիքին:
«Լինելով Եվրոպայում ՆԱՏՕ-ի պաշտպանության ամենամեծ հովանավորը, բրիտանական զինված ուժերը լավ հագեցված են առաջատար դեր ունենալու սպառնալիքների դեմ պայքարում և երկրում ու դրանից դուրս բրիտանական ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»,-նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: