Ավտոներկրողները բողոքի ակցիա են անում ՊԵԿ-ի մոտ: Որոշ քաղաքացիների ավտոմեքենաներ կանգնած են ճանապարհի երկրորդ գծում, ինչի պատճառով ոստիկանները մի քանի անգամ զգուշացրեցին, որ պետք է դրանք հեռացվեն ու ճանապարհի երթևեկելի մասը բացեն:
Քիչ առաջ լարված իրավիճակ ստեղծվեց ակցիայի վայրում: Երբ ոստիկանները պահանջեցին ավտոմեքենաները հեռացնել երկրորդ գծից, քաղաքացիներից մեկն ասաց, որ իր մեքենան չի աշխատում:
Մեկ այլ քաղաքացի ասաց, որ չի հանելու ավտոմեքենան՝ նաև հրաժարվելով ասել, թե որն է իր մեքենան:
Դրանից հետո կողմերը սկսեցին բղավել իրար վրա, սկսվեց հրմշտոց: Վիճակը խիստ լարվեց, որի ընթացքում ակցիայի մասնակիցներից մեկը հիշեց նաև Նիկոլ Փաշինյանի մասին. «Է՞ս ա Փաշինյանի երկիրը վռոձի»:
Ակցիան շարունակվում է: