Փարիզում «Նորմանդյան քառյակի» հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն «Շտայնմայերի բանաձևի» իրականացումը և պահվող անձանց փոխանակումը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ այն փաստաթուղթը, որը երկրները կստորագրեն «Նորմանդյան գագաթաժողովին», հայեցակարգային բնույթ կկրի և կդառնա ճանապարհային քարտեզ:
«Նախագիծն ամրագրում է Շտայնմայերի բանաձևը՝ որպես հիմնարար հայեցակարգ հակամարտության քաղաքական կարգավորման համար»,-ասել է նա: