Հասարակություն Պատահարներ 

Լրացված. Մահացել է նաև «Մերսեդես»-ի վարորդը

analitik.am

Նոյեմբերի 26-ին «Մերսեդես»-ի վարորդը՝ 1986 թ. ծնված Մաթևոս Եղյանը, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Քննությունը շարունակվում է:

Նոյեմբերի 4-ին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր.

Նոյեմբերի 2-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ոսկեհատ-Մասիս ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ-2106»-ի 49-ամյա վարորդ Կարեն Հակոբյանը և 69-ամյա ուղևորուհի Արևհատ Հակոբյանը մահացել են:

Կատարվում է քննություն։

 

Նույն շարքից