Հասարակություն 

Մոսկվայում կողաշրջվել է մեղր տեղափոխող բեռնատարը

Մոսկվայում թեթև մարդատար ավտոմեքենան բախվել է բեռնատարին, ինչի արդյունքում բեռնատարը կողաշրջվել է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Մոսկվայի ճանապարհային ոստիկանությանը:

Բախումը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ բեռնատարը մեղր է տեղափոխել:

Նույն շարքից