Հասարակություն 

Չեչնիայում պահանջել են, որ Ձյունանուշը համեստ դիմահարդարում ունենա, իսկ վերարկուն ծածկի ծնկները

Գրոզնիի քաղաքապետարանը որոնողական աշխատանքներ է տանում հարբեցող Ձմեռ պապին և Ձյունանուշին գտնելու ուղղությամբ, որոնց արգելվում է հայհոյել, բեմադրության ընթացքում օգտագործել հրդեհավտանգ, կտրող, ծակող առարկաներ, կենդանիներ կամ միջատներ: Այս մասին հայտնում է Լենտան։

Քաղաքային իշխանությունները պահանջել են նաև, որ Ձյունանուշը համեստ դիմահարդարում ունենա, իսկ վերարկուն ծածկի ծնկները։ Նշվում է, որ ամանորյա կերպաները պետք է տիրապետեն ռուսերենի և չեչեներենի։

«Ձմեռ պապի և Ձյունանուշի կողմից հայհոյանքներ օգտագործելը, ինչպես նաև նրանց վրայից ծխախոտի կամ ալկոհոլի հոտի առկայությունն անընդունելի է»,-ասված է հայտարարության մեջ։

Ներկայումս տեղի ընկերություններից մեկը համաձայնել է կատարել պատվերը։

Նույն շարքից