Քաղաքականություն 

«Եթե Թուրքիան անդամակցեր ԵՄ-ին, ապա Եվրոպայում չէր լինի իսլամատյացություն». Դավութօղլու

analitik.am

 Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, մեկնաբանելով Փարիզի ահաբեկչությունները, անդրադարձել է նաև ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության խնդրին՝ նշելով, որ  եթե Թուրքիան անդամակցեր ԵՄ-ին, ապա Եվրոպայում չէր լինի միջկրոնական ատելություն: «Ներկայում Եվրոպայում տեղի ունեցող դեպքերը, այդ թվում նաև իսլամատյացության աճը, չի հանգեցնի որևէ լավ բանի»,- ասել է նա, փոխանցում է թուրքական «Հյուրիեթ» թերթը:


Դավութօղլուն Եվրոպային քննադատել է Գազայի դեպքերի ժամանակ լռություն պահպանելու համար՝ ընդգծելով, որ նույնը տեղի չի ունեցել Փարիզի, Լոնդոնի, Մադրիդի ահաբեկչական հարձակումների ժամանակ: 


Նույն շարքից