Չինական Շենյան քաղաքի բնակիչը գրազից հետո կուլ է տվել կրակայրիչը և երեք օր անց դիմել է բժշկի։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
25-ամյա տղամարդը, ում անունը չի նշվում, նոյեմբերի 19-ին, ալկոհոլի ազդեցության տակ լինելով ընկերների հետ գրազ է եկել, որ կուլ կտա կրակայրիչը։ Երկու օր անց վերջինիս ինքնազգացողությունը վատացել է և նա դիմել է բժշկի։
«Եթե հիվանդը բաց կրակի մոտ լիներ, ավելի հավանական է, որ տեղի կունենար պայթյուն, և նա կմահանար»,-ասել է բժիշկը:
Բուժզննման արդյունքում հիվանդի ստամոքսում հայտնաբերվել է երկու խոց։
Վիրահատությունը տևել է 10 րոպե: