Հասարակություն 

Ֆիլիպինների նախագահին ռուսական T-5000 հրացան են նվիրել

Ռուսական զենքի մշակման «ORSIS» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Զլոբինը ասել է, որ իր ընկերությունը T-5000 հրացան է նվիրել Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«2019 թվականի հոկտեմբերին Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի Ռուսաստան կատարած վերջին լայնածավալ այցի ընթացքում մենք նրան նվիրեցինք T-5000-ը։ Այն իսկապես դուր եկավ նրան»,-ասել է Զլոբինը:

Նա նաև շեշտել է, որ ընդհանուր առմամբ Հանրապետությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ռուսական զենքի նկատմամբ: Ըստ Զլոբինի, շատ առաջնորդներ ունեն ORSIS զենք:

Նույն շարքից