Վրաստանում երկու ընտանիքների միջև տեղի ունեցած բախման ժամանակ կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում զոհ ու չորս վիրավոր կա: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:
Լրատվամիջոցների պնդմամբ, ընտանիքների միջև բախումը տեղի է ունեցել «Հոդորի-2» ՋԵԿ-ի կառուցման շուրջ՝ ընտանիքներից մեկը կողմ է շինարարությանը, մյուսը՝ դեմ:
Տուժածները հրազենային վնասվածքով տեղափոխվել են Թելավիի հիվանդանոց:
Վրաստանի ոստիկանությունից հայտնում են, որ քննություն է սկսվել: