Հասարակություն 

Աննաները՝ Հայաստան, Նատաշաները՝ Թուրքիա. ռուս կանանց ամենասիրելի ուղղությունները

Ռուսաստանում հետազոտություն են անցկացրել և պարզել, թե որ ուղղություններով են ճամփորդում ամենատարածված անուն ունեցող կանայք:

Արդյունքում պարզվել է, որ օրինակ Թուրքիա ամենաշատը մեկնում են Նատաշա անունն ունեցող կանայք, իսկ երկրորդ տեղում հայտնվել է Լենա անունը:

Նատաշաները սիրում են նաև մեկնել Վրաստան ու Ուկրաինա:

Առհասարակ ամենաշատը ճամփորդում են Ելենա անունն ունեցող կանայք: Նրանք ամենաշատը մեկնում են Բելառուս, Գերմանիա, Չինաստան, Ֆրանսիա, Իսրայել:

Աննաների շրջանում ամենասիրելի ուղղությունը Հայաստանն է, իսկ Տատյանաների՝ Ադրբեջանը:

Նույն շարքից