RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմել է զավեշտալի միջադեպի մասին, որն իր հետ տեղի է ունեցել հենց ծննդաբերության ժամանակ:
«Երբ ես արդեն ծննդաբերում էի, ինձ նախագահի աշխատակազմից մի շատ կարևոր մարդ զանգահարեց: Ես ծննդաբերել եմ 00:07-ին, իսկ ինձ զանգահարեցին 23:55-ին: Ես, ինչպես միշտ, վերցրեցի հեռախոսը: Նա ասում է՝ «Մարգո, կարո՞ղ ես խոսել»: Պատասխանում եմ «Ծննդաբերում եմ: Հենց հիմա ծննդաբերում եմ»: Իսկ նա ասում է «Հասկացա, իսկ խոսել կարո՞ղ ես»»,-պատմել է Սիմոնյանը:
Սիմոնյանը նաև Ինսթագրամի իր էջում հրապարակել է հաղորդման այդ հատվածը, որի ընթացքում խոսել է վերոնշյալի մասին: