Հասարակություն 

Որպես անհետ կորած որոնվող 31-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած տարաբնույթ միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 27-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել սեպտեմբերի 11-ից որպես անհետ կորած որոնվող Արման Ամիրջանյանը։ Նա ոստիկաններին հայտնել է, որ ողջ ժամանակահատվածում բնակվել և աշխատել է մայրաքաղաքի շինանյութի խանութներից մեկում:

Ոստիկանությունից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է։

Նույն շարքից