Քաղաքականություն 

Խորվաթիայում առաջին անգամ կին նախագահ է ընտրվել

analitik.am

Արդեն պարզ է դարձել, որ  առաջիկա 5 տարում Խորվաթիան ղեկավարելու է կին նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը:


Նա հաղթել է երեկվա նախագահական ընտրություններում: Սա Խորվաթիայի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ կին նախագահ է ընտրվում:


Ինչպես տեղեկացրել էինք, երեկ՝ հունվարի  11-ին, Խորվաթիան նախագահ էր ընտրում: Քաղաքացիները պետք է քվեարկեին երկրորդ փուլ անցած երկու թեկնածուներից մեկի օգտին: Նրանք էին գործող նախագահ Իվո Յոսիպովիչը և Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, որը ներկայացնում է «Խորվաթիայի դեմոկրատական ընկերակցություն» կուսակցությունը:

Նույն շարքից