Հասարակություն 

Ճանապարհների եզրերին տեղադրվել են նոր որակի ազդանշանային սյուներ. Սուրեն Պապիկյան /լուսանկարներ/

Սիրելի՛ վարորդներ, ուրախ եմ տեղեկացնել, որ երթևեկությունը առավել անվտանգ դարձնելու նպատակով մեր բարեկարգված ճանապարհների եզրերին տեղադրվել են նոր որակի ազդանշանային սյուներ, որոնք անդրադարձնում են լույսը և վարորդին օգնում կողմնորոշվել երթևեկության ժամանակ։

Ցավով պետք է նշեմ, որ նախկինում արձանագրվել են դեպքեր, երբ այդ սյուները վնասվել և նույնիսկ գողացվել են մեր իսկ քաղաքացիների կողմից։

Ուստի, բոլորիս անվտանգության նկատառումներից ելնելով, հորդորում ենք քաղաքացիներին բարեխղճորեն վերաբերվել գույքին, իսկ նման դեպքերի ականատես լինելու դեպքում դիմել իրավապահ մարմիններին, որպեսզի վերջիններս ձեռնարկեն պատասխանատվության ենթարկելու համապատասխան միջոցներ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյան

Նույն շարքից