Հասարակություն 

Ռուսաստանում 2-րդ դասարանցին ինքնասպան է եղել մեծահասակ տղամարդու հետ ինտիմ նամակագրությունից հետո

Մոսկվայում 7-ամյա աղջիկն ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ մայրը նրա հեռախոսում կարդացել է մեծահասակ տղամարդու հետ ինտիմ նամակագրությունը։ Այս մասին «Московскому комсомолец»-ին հայտնել է մահացած երեխայի մայրը, փոխանցում է Լենտան։

Կինը պատմել է, որ ողբերգությունից մի քանի ժամ առաջ նա վերցրել է դստեր հեռախոսը, որպեսզի ստուգի, թե ինչ տեսակի կայքերից է օգտվում։ Նրա խոսքերով դա սովորական երևույթ է և պարբերաբար վերջինս ստուգել է դստեր հեռախոսը, սակայն այդ անգամ նա անսպասելիորեն է մոտեցել և աղջիկը չի հասցրել փակել նամակագրությունների էջը:

Մայրը տեսել է, որ դուստրը շփվում է մեծահասակ տղամարդու հետ, ով նրան ինտիմ բնույթի լուսանկարներ է ուղարկել և դրա դիմաց նույնը խնդրել։

Կինն ասել է, որ չի վիճել դստեր հետ, և կանչել է նրան նախաճաշի, սակայն ըստ երևույթին, աղջիկը հասկացել է, որ մայրն ամեն ինչ կարդացել է․ «Նա սկսեց գոռգոռալ և ասել, որ ես վերադարձնեմ հեռախոսը»,-ասել է կինը:

Աղջիկն իր եղբորն ասել է, որ «անուղղելի բան է անելու», բայց 13-ամյա դեռահասը չի հավատացել նրան: Դրանից հետո երկրորդ դասարանցին փակվել է իր սենյակում: Նրա դին գտել են ննջարանում: Քննիչները պարզում են դեպքի հանգամանքները:

Նույն շարքից