Փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր էջում գրում է.
«Ադրբեջանական մամուլն անցել է գրոհի:
Այսպիսով, հայաստանյան մամուլից արտատպում են որոշակի հոդվածների որոշակի հատվածներ և ըստ այդ հատվածների սեփական լսարանին իրենց վերլուծությունները հրամցնում, որը բացառապես հաղթող Ադրբեջանի և պարտվող Հայաստանի մասին է:
Ակտիվորեն գրում են սեփական բանակի հզորացման մասին, և Հայաստանում պոպուլիզմի մասին: Մի խոսքով, անցել են բարոյահոգեբանական գրոհի և սեփական հասարակությանը համոզում, որ եթե պատերազմ սկսվի իրենք հաղթելու են»: