Հասարակություն 

Ղրիմում երկու երեխա է մահացել անհայտ ծագման նյութի թունավորումից

Սիմֆերոպոլում քրեական գործ է հարուցվել երկու երեխաների մահվան դեպքի առթիվ, նրանք թունավորվել են անհայտ ծագման նյութից։ Երեխաների մայրը և ևս մեկ երեխա գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հաղորդվում է Ղրիմի և Սևաստոպոլի հարցերով Ռուսաստանի Քննչական կոմիտեի գրասենյակի կայքում, փոխանցում է Լենտան։

Տուժած երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Նրան դեպի թոքեր օդ մղող արհեստական սարք են միացրել, իսկ մայրը գտնվում է թերապևտիկ բաժանմունքում, հայտնում է Ինտերֆաքսը։

Նույն շարքից