Տուլայում անհայտ ծագման փաթեթ է պայթել, ինչ արդյունքում մեկ մարդ ստացել է դեմքի վնասվածքներ: Այս մասին հայտնում է Life-ը:
Դեպքը տեղի է ունեցել Բոլդին փողոցում: Երկու անցորդ «ՎԱԶ 2104» ավտոմեքենայի մոտակայքում փաթեթ են գտել։ Երբ բացել են այն, պայթյուն է որոտացել:
Նշվում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են մարտկոցներ և շշեր: