Ռուսաստանի հոկեյի ազգային հավաքականի պաշտպան Նիկիտա Զայցևի նախկին կինը՝ Մարգարիտան դիմել է ոտիկանությունը՝ հայտնելով, որ առևանգել են իր երեխաներին։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով РЕН ТВ-ին։
Կինը պատմել է, որ Մոսկվայում անհայտ անձինք հարձակվել են դայակի վրա, առևանգել երեխաներին և հեռացել անհայտ ուղղությամբ։ Առևանգման մեջ կինը մեղադրում է նախկին ամուսնուն, և օգնության համար դիմել է փաստաբաններին։